Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 55 միլիոն եվրոյի դիմաց վաճառել հոլանդացի ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկին Սաուդյան Արաբիայի ակումբներին, հայտնում է Teamtalk-ը։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը (PIF) ծրագրում է ուժեղացնել երկրի ֆուտբոլի առաջնությունը և կապվել է «Լիվերպուլի» հետ Վան Դեյկի տրանսֆերի հարցով։
Ակումբն իր ավագին գնահատել է 55 միլիոն եվրո։ PIF-ի ներկայացուցիչը գումարը չափազանց բարձր է համարում և դրա շուրջ մտածելու համար մի քանի օր է պահանջվել։ Հնարավոր է, որ սաուդյան կողմը դուրս գա բանակցություններից և հունվարին փորձի համաձայնության գալ անձամբ Վան Դեյկի հետ։
Վան Դեյկի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նա «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ «Լիվերպուլի» կազմում հոլանդացին նվաճել է Անգլիայի առաջնությունը, երկրի գավաթը և սուպերգավաթը, երկու Անգլիայի լիգայի գավաթներ, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։