Սպորտ

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Դանի Օլմոյի հետ

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության լավագույն ռմբարկու Դանի Օլմոյի հետ, ով հանդես է գալիս գերմանական Լայպցիգում և Իսպանիայի հավաքականում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ինչպես նշում է հրատարակությունը, ֆուտբոլիստի գործակալը գրավոր առաջարկ է ստացել «Բարսելոնայից» վեց տարի ժամկետով պայմանագրի վերաբերյալ։

Օլմոյի պայմանագիրը Լայպցիգի հետ ներառում է 60 միլիոն եվրո արժողությամբ ազատման կետ, սակայն այս կետի ժամկետը լրանում է այսօր՝ հուլիսի 20-ին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իսպանացու համար պայքարում են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։