Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել այն միջոցների մի մասը, որոնք ծախսել են հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու համար։ Այդ նպատակով «Լոս Բլանկոները» մտադիր են վաճառել ակումբի մի քանի երիտասարդ տաղանդների։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը պատրաստ է բաժանվել 20-ամյա հենակետային կիսապաշտպան Մարիո Մարտինից, 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասից և 19-ամյա հարձակվող Ալվարո Ռոդրիգեսից։
Ընդգծվում է, որ դրանց հնարավոր վաճառքի դեպքում «Ռեալը» հետգնման տարբերակ կտրամադրի։
Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Հուլիսի 16-ին նրա շնորհանդեսը կայացավ որպես Արքայական ակումբի խաղացող։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսները։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում: