Լուկա Մոդրիչը շնորհակալություն է հայտնել «Ռեալի» նախագահին այն ամենի համար, ինչ նա արել է իր համար:
Հուլիսի 17-ին խորվաթ կիսապաշտպանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:
«Ֆլորենտինոն ինձ համար շատ բան է նշանակում։ Ես միայն շնորհակալական խոսքեր ունեմ նախագահի հասցեին այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար՝ իմ գալուց ի վեր: Նա օգնեց ինձ՝ շարունակել կարիերաս «Ռեալում»։ Նա դեռ վստահում է ինձ․ նա աշխարհի լավագույն նախագահն է։
Այն, ինչ նա արեց Մադրիդի «Ռեալի» հետ… նրան անհավանական մակարդակի հասցրեց։ Ես կարող եմ միայն շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար և շարունակում է անել», – ասել է Մոդրիչը «Ռեալի» ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: