«Չելսին» կպարգևատրի Քոուլ Պալմերին հիանալի խաղի համար:
Անցած ամռանը «Մանչեսթեր Սիթիից» «Չելսի» տեղափոխվելով՝ 22-ամյա կիսապաշտպանը 7 տարվա պայմանագիր է կնքել (մեկ տարով երկարաձգելու տարբերակով և շաբաթական մոտ 80 հազար ֆունտ աշխատավարձով): Սա Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների շրջանում ամենացածր աշխատավարձերից մեկն է. նրա աշխատավարձը կազմում էր Ռահիմ Ստերլինգի վաստակած աշխատավարձի մեկ քառորդից մի փոքր ավել:
Ըստ The Telegraph-ի, «Չելսին» հաշվի է առնում դա և աստիճանաբար կբարձրացնի Պալմերի աշխատավարձը, որպեսզի ավելի լավ արտացոլի նրա նշանակությունն ու գերազանց ելույթները, սակայն ակնկալվում է, որ փոփոխությունները կմնան գաղտնի: Պալմերի համար նոր պայմանագիր հայտարարելու փոխարեն ՝ «Չելսին», ամենայն հավանականությամբ, հանգիստ կկարգավորի աշխատավարձի հարցը ընթացիկ պայմանագրում՝ պարգևատրման միջոցներով:
«Ազնվականները» ակնկալում են, որ Քոուլը ակումբում կմնա առաջիկա 10 տարին: