«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է միանգամից բաժանվել մի քանի ֆուտբոլիստից։
Մանկունիացիները համապատասխան առաջարկի դեպքում պատրաստ են վաճառել պաշտպաններ Հարի Մագուայրին, Վիկտոր Լինդելեֆին և Ահարոն Վան-Բիսակային, ինչպես նաև կիսապաշտպաններ Սքոթ Մաքթոմինային և Քրիստիան Էրիկսենին: Ֆուտբոլիստների պայմանագրերը գործում են մինչև 2025 թվականը:
Վաճառքի համար հասանելի է նաև կիսապաշտպան Կազեմիրոն, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․:
Վինգեր Անտոնիին թույլ կտան վարձավճարով հեռանալ, եթե մեկ այլ ակումբ պատրաստ լինի նրան վճարել շաբաթական 70 հազար ֆունտ աշխատավարձ: