Սպորտ

Վասկեսը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Լուկաս Վասկեսը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ:

Այսօր մադրիդյան ակումբը հայտարարել է 33-ամյա պաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին. այն կգործի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը:

Վասկեսը «Ռեալի» համակարգում է 2007 թվականից: Հիմնական թիմի կազմում անցկացրած 9 մրցաշրջաններում իսպանացին նվաճել է 21 գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ և Լա Լիգայի 4 տիտղոս: