Սպորտ

Ռակիտիչը միանում է «Հայդուկի» աստղային կազմին

«Ալ Շաբաբի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է «Հայդուկ» տեղափոխմանը:

36-ամյա խորվաթ ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը Սպլիտ քաղաքը ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսը․ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Հայդուկում» հանդես է գալիս 35-ամյա վինգեր Իվան Պերիշիչը, թիմը մարզում է Ջենարո Գատուզոն, իսկ մարզական տնօրենն է Նիկոլա Կալինիչը: