Վրաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խմբային փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Լիտվայի ընտրանուն և խմբում գրավել երկրորդ տեղը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հինգ խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված երեք լավագույն հավաքականները հնարավորություն ունեն անցնելու փլեյ-օֆֆ։
Վրաստանի հավաքականը խմբային փուլն ավարտել է 10 միավորով և ընդգրկվել ընտրական փուլի երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն եռյակում: