Սպորտ

Մոդրիչը կմնա «Ռեալում»

Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ:

Մադրիդյան ակումբը հայտարարել է 38-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Այն կգործի մինչև 2025 թվականը։

Խորվաթը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ «Սերուցքայինների» կազմում նա նվաճել է 26 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 տիտղոս։