Սպորտ

«Ռեալում» Մբապեի բոնուսը կկազմի 100-115 մլն եվրո. Marca

Հայտնի են դարձել Կիլիան Մբապեի պայմանագրի պայմանները «Ռեալում»:

Մբապեն դարձել է ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը․ հաղորդում է Marca-ն: Նրա աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կկազմի մոտ 15 միլիոն եվրո՝ առանց հարկերի․ դա ավելի քիչ է, քան ՊՍԺ- ում, բայց, միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի իմիջային իրավունքների 60-80% -ը կմնա:

Պայմանագրի կնքման բոնուսը կկազմի 100-115 մլն եվրո։ Այդ գումարը կվճարվի հինգ տարվա ընթացքում։

Պայմանագրում նախատեսված են նաև բոնուսներ որոշակի նպատակների հասնելու համար, այդ թվում՝ «Ոսկե գնդակի», ինչպես նաև նվաճած տիտղոսների համար: