Լերոյ Սանեն չի պատրաստվում հեռանալ «Բավարիայից»:
Գերմանիայի հավաքականի 28-ամյա վինգերը հույս ունի երկարաձգել պայմանագիրը մյունխենցիների հետ, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին: Ընդ որում, Սանեն գիտակցում է, որ պետք է ավելի կայուն խաղ ցուցադրի։
«Բավարիան», իր հերթին, նույնպես չի պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մտադիր է Սանեին օգտագործել ոչ թե աջ, այլ ձախ եզրում: