Սպորտ

«Նրանց հայրերը կամերունցիներ են, բայց անձնագրում գրված է «ֆրանսիացի». սկանդալը շարունակվում է

Էնցո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել Ֆրանսիայի հավաքականի հասցեին ռասիստական հայտարարությունների համար:

Ամերիկայի Գավաթում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները երգելու ժամանակ վիրավորական հայտարարություններ էր արել «եռագույնների» ֆուտբոլիստների հասցեին: Տեսանյութը հրապարակել է «ալբիսելեստեի» և «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, սակայն շուտով ընդհատել էր հեռարձակումը:

«Ցանկանում եմ անկեղծորեն ներողություն խնդրել տոնակատարության ժամանակ իմ ալիքում տեղադրված տեսանյութի համար։ Երգը պարունակում է խիստ վիրավորական բառապաշար, և այս խոսքերը բացարձակապես ոչ մի արդարացում չունեն:

Ես դեմ եմ խտրականությանը ցանկացած ձևի և ներողություն եմ խնդրում, որ էյֆորիայի մեջ եմ ընկել Ամերիկայի գավաթի մեր հաղթանակի տոնակատարության ժամանակ: Այս տեսանյութը, այս դրվագը, այս խոսքերը չեն արտացոլում ոչ իմ համոզմունքները, ոչ էլ իմ բնավորությունը: Ես անկեղծորեն ցավում եմ», - գրել է Էնցոն։

Սկանդալը տարածվել է նաև «Չելսիում». կազմի ֆրանսիացի ֆուտբոլիստներ Մալո Գուստոն, Ակսել Դիսասին և Ուեսլի Ֆոֆանան «unfollow» են արել Ֆերնանդեսին, իսկ Ֆոֆանան նաև դատապարտող գրառում էր արել. «Ֆուտբոլը 2024 թվականին. ռասիզմը վայրի տեսքով». գրել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ֆերնանդեսը տոնակատարության ժամանալ գռեհիկ արտահայտություններ էր արել. «Լսեք, տարածեք։ Նրանք խաղում են Ֆրանսիայում, բայց նրանք բոլորը գալիս են Անգոլայից: Նրանց մայրերը նիգերիացի են, նրանց հայրերը կամերունցիներ են, բայց անձնագրում գրված է «ֆրանսիացի»։

Հաղորդվում է, որ «Չելսին» կուսումնասիրի Էնցո Ֆերնանդեսի սկանդալային տեսահոլովակի հետ կապված իրավիճակը: «Չելսին» մտադիր է լուրջ միջոցներ ձեռնարկել այս իրավիճակին համար։