Սպորտ

«Փյունիկը» պարտվեց «Դինամոյին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»։

Խաղավերջում մրցակիցն ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք․ Գավրիլովիչի հարվածը դիպուկ ստացվեց։ 

Թիմերի միջև Մինսկում կայացած հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։ Պայքարը Չեմպիոնների լիգայում շարունակում է «Դինամոն», «Փյունիկը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայում։