Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել Ֆլորենտինո Պերեսին «Ռեալ» տեղափոխվելու համար:
Շնորհանդեսի ժամանակ, որպես «Ռեալի» խաղացող, ֆրանսիացի հարձակվողը խոսել է իսպաներեն․
«Բարի օր բոլորին։ Ես կփորձեմ խոսել իսպաներեն: Անհավատալի է այստեղ լինելը: Երկար տարիներ երազում էի խաղալ «Ռեալում», և այսօր երազանքս իրականացավ։ Տղան երջանիկ է:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով հավատում էր ինձ առաջին իսկ օրվանից։ Շատ իրադարձություններ են տեղի ունեցել․.. Բայց՝ շնորհակալություն: Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք հնարավոր դարձրին իմ ներկայությունն այստեղ։
Ես տեսնում եմ իմ ամբողջ ընտանիքը, մայրիկիս, որն արտասվում է», -ասել է Կիլիան Մբապեն «Ռեալում» իր շնորհանդեսի ժամանակ: