Սպորտ

Միկաուտաձեի տրանսֆերը «Մոնակո» ձախողվել է. ֆուտբոլիստն ընտրել է «Լիոնը»

Գեորգի Միկաուտաձեի տրանսֆերը «Մոնակո» ձախողվել է. հաղորդում է L' equipe պարբերականը:

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի 23-ամյա հարձակվողը և Եվրո-2024 -ի լավագույն ռմբարկուներից մեկը հրաժարվել է տեղափոխվել Ֆրանսիայի փոխչեմպիոնի կազմ և նրանց փոխարեն ընտրել է «Լիոնը» (Լիգա 1-ում 6-րդ տեղում է):

Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, և վրացու աշխատավարձը մի փոքր ավելի բարձր կլինի, քան Ամստերդամի «Այաքսում»: Այժմ «Լիոնը» բանակցություններ է վարում «Մեցի» հետ, որի կազմում էլ հանդես է գալիս ֆուտբոլիստը:

Միկայուտաձեն ծնվել է Լիոնում՝ 2000 թվականին և համանուն ակումբի ակադեմիայի սան է: «Լիոնի» երիտասարդական թիմում հանդես է եկել 2008-2015 թվականներին: