Թոմաս Տուխելը հետաքրքրված է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է:
Ինչպես հայտնում է «Բիլդ»-ը, 50-ամյա գերմանացի մասնագետը մտադիր էր մեկ տարի արձակուրդ վերցնել «Բավարիայից» հեռանալուց հետո: Սակայն նրան գրավում է Անգլիայի հավաքականը գլխավորելու գաղափարը։
Թոմաս Տուխելն այս պաշտոնով հետաքրքրվում էր դեռ 2021 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունից առաջ, երբ Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը լուրջ քննադատության ենթարկվեց զլմ-ների կողմից: