Ռոդրին գլխավորում է «Goal»-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպանը ճանաչվել էր Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն 3 ֆավորիտների թվում են նաև Մադրիդի «Ռեալում» հանդես եկող Վինիսիուս Ջունիորը և Ջուդ Բելինգհեմը:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կոչ են արել «Ոսկե գնդակը» շնորհել Ռոդրիին:
Մադրիդում կայացած չեմպիոնական շքերթի ժամանակ. երբ Ռոդրին դուրս է եել հանդիսատեսի առաջ, նրա թիմակիցները սկսել են վանկարկել. «Ոսկե գնդակ», «Ոսկե գնդակ», որին միացել են երկրպագուները իրենց միահամուռ վանկարկումներով։