Մադրիդի «Ատլետիկոն» ակտիվացրել է հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ աշխատանքները:
Իսպանական ակումբը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ արգենտինացու տեղափոխության շուրջ․ հայտնում է լրագրող Սեզար Լուիս Մերլոտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա հարձակվողը ցանկանում է փոխել թիմը, քանի որ նրան չի գոհացնում խաղաժամանակի քանակը:
Ալվարեսի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:
2023/24 մրցաշրջանում հարձակվողն ԱՊԼ-ում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը դարձել է Ամերիկայի Գավաթի հաղթող (2 գոլ 5 խաղում): Խաղացողի վիճակագրությունը կարելի է ուսումնասիրել այստեղ:
«Transfermarkt»-ը Խուլիանին գնահատում է 90 միլիոն եվրո: