Սպորտ

Մեսսին 45-րդ գավաթը նվաճեց՝ թարմացնելով ռեկորդը

Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում նվաճեց 45-րդ գավաթը:

Արգենտինայի հավաքականի հետ hարձակվողը հաղթել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթ-2024-ում:

37-ամյա հարձակվողը շարունակում է մնալ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կարիերայի ընթացքում ունի 43 տիտղոս:

«Բարսելոնայի» կազմում Մեսսին 10 անգամ հաղթել Է Լա Լիգայում, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 8 անգամ դարձել Է Իսպանիայի սուպերգավաթակիր, 7 անգամ՝ երկրի գավաթակիր, ինչպես նաև 3 -ական անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության և Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող:

ՊՍԺ -ի կազմում նա 2 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթում ։

Արգենտինայի հավաքականի հետ Լեոն հաղթել է ԱԱ-2022-ում, երկու անգամ՝ Ամերիկայի Գավաթում, հաղթել է օլիմպիադայում, նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնությունը, ինչպես նաև Ֆինալիսիման։

Նախորդ տարի «Ինտեր Մայամիի» կազմում դարձել է Լիգաների գավաթի հաղթող: