Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին՝ 16-րդ անգամ դառնալով Ամերիկայի գավաթի հաղթող:
Ամերիկյան Մայամիում կայացած եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը Լաուտարո Մարտինեսն է, ով աչքի է ընկել 112-րդ րոպեին:
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինվել է՝ դեռ ընդմիջումից առաջ ստացած վնասվածքի պատճառով։ Հայտնվելով պահեստայինների նստարանին՝ 37-ամյա հարձակվողը չի կարողացել զսպել արցունքները:
Ամերիկայի գավաթ-2024-ում նվաճած գավաթը Մեսսիի համար 45-րդն է կարիերայում, ինչը ռեկորդ է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: