Սպորտ

Խամեսը՝ Կոպա Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, Լաուտարոն՝ լավագույն ռմբարկու

Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է ԱՄՆ-ում անցկացված Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ:

Կոլումբիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպանը մրցաշարի 6 խաղում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա լավագույն ցուցանիշն ունի արդյունավետ փոխանցումների թվով։

Իսկ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է Ամերիկայի գավաթ-2024-ի լավագույն ռմբարկու:

Անցած մրցաշարի 6 հանդիպումներում Արգենտինայի հավաքականի հարձակվողը դարձել է 5 գոլի հեղինակ, այդ թվում՝ 3-ը՝ հաղթական:

Նշենք, որ Կոլումբիայի դեմ եզրափակչում (1:0) Լաուտարոն 112-րդ րոպեին դարձել միակ գոլի հեղինակը:

Ընդ որում, հարձակվողը միայն երկու անգամ է մեկնարկային կազմում հանդես եկել Ամերիկայի գավաթի խաղարկությունում։