Սպորտ

ԿԼ. «Նոան» և «Ուրարտուն» առաջին խաղում հաղթում են իրենց մրցակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» Էստոնիայում մրցել է տեղի «Կալևի» հետ և 2-1 հաշվով  կամային հաղթանակի հասել։ Երևանյանի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մովսիսյանը, իսկ «Կալևի» կազմում հաշիվը բացել է Տրիստան Տևալին։

Ըդգծենք, որ Էստոնիան մերժել էր «Ուրարտուի» ռուս ֆուտբոլիստներին վիզա տրամադրել և թիմը խաղացել է ակադեմիայի սաներով։

Մյուս խաղում «Նոան» Աբովյանում մրցել է մակեդոնական «Շկենդիայի» դեմ և հաղթել 2:0 հաշվով։ Թիմին խաղավերջում հաղթանակ են պարգևել Գոնսալու Գրեգորիուն ու Ալեքսանդր Միլկովիչը։

Նշենք, որ թիմերի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 18-ին։