Դանի Օլմոն խոսել իր ապագայի մասին: Մինչև հուլիսի 20-ը կիսապաշտպանին կարելի է գնել «ՌԲ Լայպցիգից»՝ 60 միլիոն եվրոյով։
«Այո, այդպես էլ կա։ Եթե ակումբները ցանկանում են ձեռք բերել ինձ, նրանք գիտեն, թե ինչ անել։ Մինչև հուլիսի 20-ը դեռ ժամանակ կա, այլապես հետո բանակցությունները բարդ կլինեն։
Իսկ ես պայմանագիր ունեմ «Լայպցիգի» հետ (մինչև 2027 թվականը) և ցանկանում եմ տիտղոսներ նվաճել», - el Larguero-ի եթերում ասել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը։