Սպորտ

«Ես կցանկանայի, որ Չավին մնար». Ինյեստա

Անդրես Ինյեստան գնահատել է Հանս-Դիտեր Ֆլիկի հեռանկարները «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում․

«Դրսից եկած նոր մարզչի հետ «Բարսան» նոր փուլ է թևակոխում, այժմ տարբեր իրավիճակների վերաբերյալ այլ տեսակետ կլինի: Ես կցանկանայի, որ Չավին մնար, քանի որ նա ինձ համար շատ բան է նշանակում ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական մակարդակով։

Հուսով եմ, որ Ֆլիկը ուժ, հանգստություն և հմտություն ունի, որպեսզի «Բարսելոնան» կարողանա պայքարել բոլոր տիտղոսների համար: Որպես կուլե և «Բարսայի» երկրպագու, հուսով եմ, որ մենք կկարողանանք կայունություն ձեռք բերել երկար ժամանակ», - ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը, որը այժը հանդես է գալիս այժմ ԱՄԷ-ում: