Ջոշուա Զիրկզեն ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ պայմանագիր կնքելու համար:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ այսօր հարձակվողը բուժզննում է անցնում, այնուհետև տեղի կունենա անձնական հանդիպում ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ և պայմանագրի ստորագրում:
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հունիսը՝ հաջորդ մրցաշրջանը երկարաձգման հնարավորությամբ:
Տրանսֆերի գումարը՝ 42,5 միլիոն եվրոն, «Բոլոնիային» կվճարվի 3 տարվա ընթացքում՝ տրանշներով: