Սպորտ

Արգենտինան՝ Ամերիկայի գավաթի եզրափակիչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արգենտինայի հավաքականը կխաղա անընդմեջ երրորդ խոշոր մրցաշարի եզրափակիչում:

Ամերիկայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչում «ալբիսելեստեն» հաղթել է Կանադային (2:0) և կխաղա եզրափակիչում։

23-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի փոխանցումից հետո հաշիվը բացել է հարձակվող Խուլիան Ալվարեսը: Հանդիպման 51-րդ րոպեին Լիոնել Մեսսին կրկնապատկել է հաշվի տարբերությունը՝ հաղթանակ պարգևելով արգենտինացիներին։

Նշենք, որ արգենտինացիները վճռորոշ խաղում կմրցեն Ուրուգվայի և Կոլումբիայի զույգի հաղթողի հետ։