Սպորտ

Շարապովան և Ուիլյամսը ոգեշնչել և շնորհավորել են Հեմիլթոնին

Հայտնի թենիսիստուհիները՝ ռուս Մարիա Շարապովան և ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, «Մերսեդեսում» հանդես եկող Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին շնորհավորել են Մեծ Բրիտանիայի Գրան Պրիում տարած հաղթանակի կապակցությամբ: Հեմիլթոնի համար սա Ֆորմուլա-1-ի Գրան Պրիում առաջին հաղթանակն էր 2021 թվականից ի վեր:

«Սիրում եմ քեզ, եղբայր։ Լավագույնը աշխարհում: Թույլ մի տուր որևէ մեկին ասել, որ դու չես կարող որևէ բան անել բոլորից լավ: Հասկանո՞ւմ ես»,- գրել է Ուիլյամսը սոցիալական ցանցերում:

«Անհավատալի աշխատանք», - գրել է Մարիա Շարապովան:

Ներկայումս Հեմիլթոնը պիլոտների ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 8-րդ տեղը: Այս պահին բրիտանացու ակտիվում կա 110 միավոր։ Գլխավորում է ավստրիական «Ռեդ Բուլ» թիմի հոլանդացի չեմպիոն Մաքս Վերստապենը: Իր հաշվին ունի 255 միավոր: