«Մարսելը» Մեյսոն Գրինվուդի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես հայտնում է Daily Mail-ի լրագրող Քրիս Վիլերը, «Մարսելը» 22-ամյա վինգերի համար 27 մլն ֆունտ է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Գործարքը կարող է ներառել բոնուսներ և Գրինվուդի հետագա վերավաճառքի տոկոս: Կողմերը քննարկել են նաև վարձավճարի հետգնման պարտավորություն:
Մանչեսթերյան ակումբը կարող է Մեյսոնի տրանսֆերից ստացված գումարը օգտագործել «Էվերթոնի» պաշտպան Ջերեդ Բրենտուեյթին ձեռք բերելու համար:
Գրինվուդն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Խետաֆեում»: Լա լիգայի 33 խաղում նա դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: