Սպորտ

«Բարսելոնան» ֆինանսական նոր լծակ կկիրառի

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը ամերիկյան ընկերության հետ քննարկում է «Կամպ Նոուում» քեյթերինգի ծառայություններ մատուցելու իրավունքի վաճառքը: Բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։

Գործարքը կարող է «Բարսային» բերել 30 մլն եվրո և օգտագործվել որպես ֆինանսական նոր լծակ:

«Բլաուգրանան» կսկսի միջոցներ վաստակել, երբ ստադիոնում շինարարական աշխատանքներն ավարտվեն: Գործարքին հավանություն է տվել Լա Լիգայի տնտեսական դեպարտամենտը։