Ժոաու Պալինյան մոտ է «Բավարիա» տեղափոխությանը։
«Ֆուլհեմի» հենակետային կիսապաշտպանը բուժզննում է անցել մյունխենյան ակումբում:
Կողմերն արդեն համաձայնեցրել են Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որը «Բավարիայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը:
Գործարքն ավարտելու համար Պալինյայի գործակալներին մնում է կարգավորել մանրամասները «Ֆուլհեմի» հետ։
Հաղորդվում էր, որ գերմանացիները ֆուտբոլիստին կգնեն 51+5 միլիոն եվրոյով։