«Մանչեսթեր Սիթին» հուլիսի սկզբին ամենաթանկ կազմն ունի «Transfermarkt»-ի վարկածով: «Քաղաքաբնակների» ֆուտբոլիստների շուկայական արժեքը կազմում է 1,38 մլրդ եվրո:
Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է «Ռեալը»՝ 1,28 մլրդ, երրորդը՝ «Արսենալը»՝ 1,18 մլրդ։
Ներկայացնում ենք «Transfermarkt» -ի վարկածով թոփ-10 ամենաթանկարժեք կազմերը հուլիսի սկզբի դրությամբ.
1. «Մանչեսթեր Սիթի» - 1,38 մլրդ եվրո
2. «Ռեալ» - 1,28 մլրդ
3. «Արսենալ» - 1,18 մլրդ
4. «Չելսի» - 1,08 մլրդ
5. ՊՍԺ- 948,2 միլիոն
6. «Բավարիա» - 934,15 միլիոն
7. «Լիվերպուլ»- 931,3 միլիոն
8. «Բարսելոնա» - 860 միլիոն
9. «Տոտենհեմ» - 818,5 միլիոն
10. «Մանչեսթեր Յունայթեդ» - 741,15 միլիոն