Սպորտ

«Հուսով եմ, որ լավ նորություններ կլինեն». Լապորտան՝ Նիկո Ուիլյամսի տեղափոխության մասին

«Բարսելոնայի» նախագահը հայտարարել է Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու ցանկության մասին:

«Իհարկե, նա ինձ շատ է դուր գալիս։ Բայց մենք պետք է թույլ տանք, որ նրանք, որոնք պատասխանատու են դրա համար, իրենց գործն անեն։ Դեկուն աշխատում է այն ուժեղացումների վրա, որոնք համահունչ են Ֆլիկի քաղաքականությանը, և հուսով եմ, որ լավ նորություններ կլինեն»:

Լապորտայի ակումբն այժմ ունի բավարար գումար և հնարավորություն ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար:

«Սա վերջին տարիներին կատարված աշխատանքի արդյունքն է։ Մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք մեզ թույլ տալ նման մակարդակի տրանսֆեր», - ասել է Ժոան Լապորտան Catalunya Radio-ի եթերում։