Սպորտ

Թուրամն ու Չուամենին ուրախացել են Լը Պենի կուսակցության պարտությամբ

Թուրամն ու Չուամենին ուրախացել են  Լը Պենի կուսակցության պարտությամբ

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Թուրամն ու Չուամենին ուրախությամբ են ընդունել Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում Մարին Լը Պենի կուսակցության պարտությունը։

Նախնական տվյալներով՝ հաղթանակ է տարել «Նոր Ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան, երրորդը՝ Լը Պենի «Ազգային միավորումը»:

«Ժողովրդի հաղթանակ», - այս առիթով հայտարարել է Չուամենին սոցիալական ցանցում:

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, որոնք դեմ են մեր գեղեցիկ երկրի գլխին կախված վտանգին։ Կեցցե բազմազանությունը, հանրապետությունը և Ֆրանսիան: Պայքարը շարունակվում է», - իր հերթին գրել է Թուրամը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական