Սպորտ

Միկաուտաձեն մոտ է «Մոնակո» տեղափոխությանը

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ժորժ Միկաուտաձեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո»:

Մոնեգասկները լավատեսորեն են տրամադրված «Մեցի» և Վրաստանի հավաքականի 23-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում․ հաղորդում է L'Equipe-ը:

Միկաուտաձեի հնարավոր տրանսֆերի մասին խոսել է «Մոնակոյի» տնօրենը:

«Մենք շփվում ենք Միկաուտաձեի հետ և հույս ունենք, որքան հնարավոր է՝ շուտ, գործարքն իրականացնել։ Ակնկալում ենք, որ «Մետի» հետ համաձայնության գալու ուղիներ կգտնենք։

Ես բանակցություններ եմ վարում «Մեցի» նախագահի հետ։ Հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի», - ասել է Տիագո Սքուրոն։