ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան՝ «Կռիլյա Սովետով», ՌԴ
Սոֆինե Կևորկյան՝ «Սան Դիեգո», ԱՄՆ
Լիլիթ Բաբայան՝ «Փյունիկ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան՝ «Լավալ», Կանադա
Սվետլանա Կարագյոզյան՝ «Ռուբին», ՌԴ
Լիանա Ղազարյան՝ «Ռոստով», ՌԴ
Միլանա Վարդանյան՝ «Կրասնոդար», ՌԴ
Տատյանա Գրիգորյան՝ «ՓիԷսԷս Քոլեջ», ԱՄՆ
Հասմիկ Գրիգորյան՝ «Ուրարտու»
Անի Ղուկասյան՝ «Փյունիկ»
Մարինե Կարապետյան՝ «Փյունիկ»
Նիկա Սմիրնովա
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան՝ «Ռոստով», ՌԴ
Վերոնիկա Ասատրյան՝ «Արարատ Տալլին», Էստոնիա
Լարա Կազանչյան՝ «Քրեյթոն», Կանադա
Մարալ Արթին՝ «Մալագա Սիթի», Իսպանիա
Մանե Ներսեսյան՝ «Գո Իգլս», ԱՄՆ
Հարձակվողներ
Անի Սաֆարյան՝ «Կոլումբիա Լայընս», ԱՄՆ
Տաթև Խաչատրյան՝ «Արարատ-Արմենիա»
Լուսինե Կոստանյան՝ «Ուրարտու»
Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։