Հայկո Գասպարյանը (57կգ) 10:4 հաշվով հաղթել է վրացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում, հայտնում են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
65 կգ Անդրանիկ Ավետիսյանը 6:9 հաշվով բրոնզե մեդալի համար պայքրում պարտվել է Իտալիայի ներկայացուցչին։
70 կգ Վլադիմիր Ազարյանը 2:9 հաշվով պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում վրացի ըմբիշին։
79 կգ Արեն Իսրայելյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3:4 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցչին:
Հուլիսի 6-ին մեկնարկած ազատ ոճայիններից ոչ ոքի չի հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ: