Հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որ այժմ ներկայացնում է ՌԴ-ն ավարտել է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա 3-րդ մրցաշարում:
Նա «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում 1 ժամ 24 րոպե տևած խաղում 3-6, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովային։