Սպորտ

«Այստեղի դաշտերը թույլ չեն տալիս խաղալ այնքան արագ, որքան կցանկանայիք». Մեսսի

Արգենտինայի հավաքականի ավագ, հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչում Էկվադորի հավաքականի նկատմամբ իր թիմի հաղթանակը։

«Մենք գիտեինք, որ լարված և փակ հանդիպում է լինելու: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես սպասում էինք։ Նրանք շատ լավ խաղացողներ ունեն։ Այստեղի դաշտերը թույլ չեն տալիս խաղալ այնքան արագ, որքան կցանկանայիք: Սա միշտ հեշտացնում է պաշտպանի խնդիրը»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ Արգենտինան 5-րդ անգամ անընդմեջ դուրս է եկել Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ. այս անգամ նրանք հաղթել են Էկվադորին (1:1, 11մ.՝ 4:2)։