Սպորտ

Հայտնի են «Երևանի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

Հուլիսի 4-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Մանչեսթեր ֆուտզալը» (Անգլիա), «Շիշլին» (Թուրքիա) և «Թայգերս Ռեորմունդը» (Նիդերլանդներ): Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-25-ը։

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինի նախնական փուլի A խմբի հաղթողը, Սերբիայի չեմպիոն «ԿՄՖ Ֆոն Բանյիցան» և ֆուտզալի Լատվիայի չեմպիոն «Ռիգա ֆուտզալը»։