Սպորտ

«Նապոլին» բանակցում է միանգամից երկու կենտրոնական պաշտպան ձեռք բերելու շուրջ

Իտալական «Նապոլին» մոտ է երկու կենտրոնական պաշտպան ձեռք բերելուն: Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի իր էջում։

Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլցիները ստացել են Մադրիդի «Ռեալի» համաձայնությունը իսպանացի պաշտպան Ռաֆա Մարինի տեղափոխության վերաբերյալ, որը նախորդ մրցաշրջանում ներկայացրել է «Ալավեսը»: Հաղորդվում է, որ կողմերի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է հետգնման տարբերակ: Տրանսֆերի պայմանները համաձայնեցված են, իսպանացին բուժզննում կանցնի մինչև իր նոր թիմի նախամրցաշրջանային նախապատրաստությունը: Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար կստանա 10 մլն եվրո։

Նշվում է նաև, որ «Նապոլին» «Տորինոյի» հետ համաձայնության է եկել Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյին ձեռք բերելու հարցում, սակայն ֆուտբոլիստի հետ դեռևս ամեն ինչ համաձայնեցված չէ: