Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Մանչեսթերցիների գլխավոր մարզիչը պայմանագիրն ակումբի հետ երկարաձգել է մինչև 2026 թվականը:
«Շատ ուրախ եմ, որ համաձայնության եմ եկել ակումբի հետ համատեղ աշխատանքը շարունակելու հարցում։ Հետադարձ հայացք գցելով անցած երկու տարիներին՝ կարող ենք հպարտորեն նշել երկու գավաթները և առաջընթացի բազմաթիվ օրինակներ՝ համեմատած այն բանի հետ, թե ինչ վիճակում էր թիմը, երբ ես միացա նրան:
Սակայն պետք է նաև հստակ հասկանալ, որ դեռ քրտնաջան աշխատանք ունենք անելու «Մանչեսթեր Յունայթեդից» ակնկալվող մակարդակին հասնելու համար, իսկ դա նշանակում է տիտղոսների համար պայքար Անգլիայում և Եվրոպայում:
Ակումբի ղեկավարության հետ զրույցների ընթացքում մենք լիակատար միասնության ենք հասել այդ նպատակներին հասնելու մեր տեսլականում և հաստատակամ ենք՝ միասին անցնելու այդ ճանապարհը», - հայտարարել է տեն Հագը։