«Ատալանտան» թուրքական «Գալաթասարային» 6 միլիոն եվրո կվճարի Ձանիոլոյին վարձակալելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը մոտ է 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելուն:
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ատալանտան» Ձանիոլոյի վարձակալության համար «Գալաթասարային» կվճարի 6 մլն եվրո, որը ներառում է ֆուտբոլիստի աշխատավարձը:
Գնման գինը կկազմի 14,5 միլիոն եվրո: Գնումը կարող է դառնալ պարտադիր, եթե բավարարվեն որոշ պայմաններ, որոնց մասին չի հաղորդվում: Կիսապաշտպանն այսօր պետք է բուժզննում անցնի։
2023/24 մրցաշրջանում Նիկոլոն վարձավճարով հանդես է եկել «Աստոն Վիլլայի» կազմում, որտեղ մասնակցել է 25 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: