Սպորտ

Կլոպի հանգիստը կարող է երկար չտևել

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը անսպասելի դիրքորոշում ունի հաջորդ պոտենցիալ աշխատանքի վերաբերյալ, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել:

Կլոպը «Լիվերպուլից» հեռացել էր նախորդ մրցաշրջանի վերջում՝ «Էնֆիլդում» գրեթե 9 տարի աշխատելուց հետո:

57-ամյա մասնագետը հունվարին հայտարարել էր «Լիվերպուլից» հեռանալու որոշման մասին՝ դա բացատրելով նրանով, որ երկու տասնամյակ աշխատելուց հետո նրա «ուժերը սպառվում են»:

Կլոպը բացառել է անհապաղ վերադարձը աշխատանքին՝ խոստովանելով, որ հանգստի կարիք ունի:

Այնուամենայնիվ, նա պնդում էր, որ ձեռքերը ծալած շատ երկար չի նստի:

«Խոսք չի կարող լինել այն մասին, որ ես ընդհանրապես կդադարեմ աշխատել», - ասել է Կլոպը՝ «Լիվերպուլից» հեռանալուց հետո Willipedia փոդքասթին տված հարցազրույցում:

«Այս պահին չեմ կարծում, որ կարող եմ շարունակել նույն տեմպերով, ինչ նախկինում»,- նշել է մասնագետը։

Եթե Կլոպը ցանկանում է վերադառնալ իր աշխատանքին, բայց խուսափել բարձրագույն խմբում մարզչական աշխատանքի ճնշումից և ինտենսիվությունից, ապա միջազգային ֆուտբոլը նրա համար կարող է լավ տարբերակ լինել:

The Athletic-ում հարցուպատասխանի ժամանակ մերսիսայդցի ֆուտբոլային լրագրող Սայմոն Հյուզը պատմել է, որ կա միայն երկու երկիր, ուր Կլոպը պատրաստ կլինի ղեկավարել․

«Միակ ազգային հավաքականի աշխատանքը, որը նա կընտրեր, կլիներ Գերմանիան կամ, գուցե, ԱՄՆ-ն», - ասել է Հյուզը հարցուպատասխանի ժամանակ:

Հաշվի առնելով Յուլիան Նագելսմանի տպավորիչ արդյունքները Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում և այն, որ նա պայմանագիր է կնքել ԴՖԲ-ի հետ մինչև 2026 թվականը, հավանականությունը, որ Կլոպը շուտով կգլխավորի իր ազգային թիմը, մեծ չէ:

Սակայն ամերիկյան ֆուտբոլը շուտով կարող է թակել Կլոպի դուռը։