Սպորտ

«Արսենալը» գնել է Ռայայի տրանսֆերային իրավունքները

«Արսենալը» 27 միլիոն ֆունտով գնել է դարպասապահ Դավիդ Ռայայի տրանսֆերային իրավունքները «Բրենտֆորդից»:

Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործներն» ակտիվացրել են Իսպանիայի հավաքականի 28-ամյա դարպասապահին գնելու տարբերակը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Արսենալում»:

ԱՊԼ-ի 2023/24 մրցաշրջանում Ռայան 32 հանդիպումներից անցկացրել է չոր 16 հանդիպում: