Սպորտ

«Անկասկած, սա իմ վերջին Եվրոն է». Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Եվրոպայի հաջորդ առաջնություններում չի խաղա:

«Անկասկած, սա իմ վերջին Եվրոն է», - ասել է Ռոնալդուն Սլովենիայի դեմ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից հետո: Ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Նշենք, որ պորտուգալացիները 11 մետրանոց հարվածաշարում (3:0) հաղթեցին սլովեններին, հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով: Ռոնալդուն 105-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը. նրա հարվածը հետ մղեց դարպասապահ Յան Օբլակը:

11 մետրանոց հարվածաշարում Ռոնալդուն կարողացավ գրավել դարպասը, իսկ թիմի գլխավոր հերոսը դարձավ պորտուգալացի դարպասապահ Դիոգու Կոշտան, ով հետ մղեց սլովենացիների բոլոր 3 հարվածները։