27-ամյա կիսապաշտպանը մտադիր է այս ամռանը հեռանալ մադրիդյան ակումբից․ հաղորդում է «The Athletic»-ը: Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում մի քանի ակումբ։
Մադրիդի «Ռեալը» զիջումների չի գնա կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցություններում և կարծում է, որ նրա աշխատավարձը չեն բավարարի իսպանական մյուս ակումբների մեծ մասը: Ինքը՝ Դանին, ցանկանում է կարիերան շարունակել հենց Լա Լիգայում։
Եթե Սեբալյոսը հեռանա, «սերուցքայինները» նոր կիսապաշտպանների տրանսֆերներ չեն իրականացնի, այլ հիմնական թիմ կտեղափոխեն Մարիո Մարտինին կամ Նիկո Պասին: