Լուչիանո Սպալետին կմնա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիելե Գրավինան։
«Մենք թաքցնելու ոչինչ չունենք, բայց պետք է շարունակենք պատասխանատվություն կրել։ Երեկ մենք երկար զրույց ունեցանք մարզչի հետ, և կարծում եմ, որ ութ-ինը ամիս անց բազմամյա նախագծից հրաժարվելով խնդիրներ լուծելն անհնար է։ Մեր նախագծում կենտրոնական տեղը զբաղեցնում է մարզիչը, ով այստեղ է ինը-տասը ամիս և ոչ միշտ է իր տրամադրության տակ ունեցել բոլոր խաղացողներին։ Մեր վստահությունը պետք է գործի, քանի որ 60 օրից մեզ նոր մարտահրավեր է սպասում»,- ասել է Գրավինան։
Հիշեցնենք, որ Իտալիան Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում պարտվել է Շվեյցարիային ու լքել մրցաշարը։