Սպորտ

Պատանի ըմբիշներ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ Աղաբեկյանը և 51 կգ Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հունիսի 28-ին 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։ Ղազարյանը 10։0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Էսադ Բոզալի նկատմամբ։ Եզրափակիչում Ղազարյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևի հետ։

48 կգ Արմեն Պապիկյանը, 65 կգ Եղիշե Մոսեսյանը, 80 կգ Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։