Դեկուն ցանկանում է ավելացնել «Բարսելոնայի» երիտասարդ սաների հրաժարագինը։
Հարձակվող Մարկ Գիյուի հետ կապված իրավիճակի ֆոնին ակումբը մտադիր է պայքարել ֆուտբոլիստների հնարավոր կորստի դեմ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» կակտիվացնի 18-ամյա ֆուտբոլիստի՝ կատալոնացիների հետ պայմանագրում նշված 6 միլիոն եվրո հրաժարագնի մասին կետը: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, Transfermarkt-ի գնահատմամբ, կազմում է 7,5 միլիոն:
Ինչպես գրում է Marca-ն, «Բարսայի» մարզական տնօրենը ցանկանում է ներդնել մի համակարգ, որի դեպքում ակումբի հիմնական կազմի համար որոշակի թվով խաղերից հետո երիտասարդ խաղացողի համար հրաժարագների գումարն ինքնաբերաբար կավելանա: